Զգո՛ւյշ, փխրուն է Քոչող ցուցահանդես և մեդիացիաների շարք
Փետրվար – Սեպտեմբեր, 2026
«Զգո՛ւյշ, փխրուն է»՝ քոչող ցուցահանդես և մեդիացիաների շարք, որը փորձում է իմաստավորել ընտանեկան արխիվը որպես անձնական, խոցելի հիշողության տարածք։ Արտաքինից սովորական ճամպրուկը տեղափոխում է (սկսած 2026 թվականի փետրվարից) վեց առարկաներ, որոնք ոգեշնչված են Լիլիթ Մաթևոսյանի, Գյուլշատ Գուբայդուլինայի, Վ-Լ-Վ-Շ-Մ-Դ-ի, Վլադիմիր Սելեզնյովի, Կատյա Սելեզնյովայի և Դենիս (Գաֆիաթուլլին) Վոլկովի ընտանեկան արխիվներից։
Ճամպրուկը շրջում է քաղաքներով և երկրներով, հյուրընկալվում է ընկերների, տեղական հաստատությունների, համայնքների կողմից։ Նրանց հետ փոխհարաբերվելով՝ ճամպրուկը մասնակցության է հրավիրում նոր ձայներ՝ արվեստի գործեր, մեդիացիաների մասնակիցների արձագանքներ, անձնական իրեր։ Ճանապարհորդության ավարտին այս նյութերը կցուցադրվեն Գերմանիայում՝ Մայնի Ֆրանկֆուրտում կայանալիք եզրափակիչ ցուցահանդեսին։
Սահմանափակ տեսանելիության և պաշտոնական գաղափարախոսությունից դուրս լինելու շնորհիվ՝ արխիվային պատկերները առավել, քան այլ լուսանկարներ, օժտված են անձնականի ներկայության հնարավորությամբ։ Նրանք ազատ են ենթարկվել կամ չենթարկվել հիշողության նորմատիվ սցենարների պահանջներին՝ պահպանելով փորձը, որը նախատեսված չէր հանրային հայացքի համար։ Այդ պատկերների արժեքը հաճախ սահմանափակված է ընտանիքի շրջանակներով, բայց հենց նրանց «անտեսանելիությունն» է, որ դաշտ է բացում մեկնաբանությունների, պատմական երևակայության և կորսված կամ դուրս մղված պատումների հետ աշխատելու համար։
Նախագիծը կառուցված է երկու փոխկապակցված գաղափարների շուրջ։ Անընդհատ համալրվող արխիվային հավաքածուի ճամպրուկային ճանապարհորդությունը և տեղափոխության գործընթացի դիրարկումը՝ որպես մարդկային կապերի ենթակառուցվածքային հետազոտություն։ Ո՞վ է կարող թույլ տալ իրեն ունենալ արխիվ։ Հիշողությունը պահպանելու և փոխանցելու ո՞ր ձևերն են հանրամատչելի կամ անհնարին։ Ո՞րն է արվեստագետի դերը հիշողության այդ պրակտիկաներում կամ դրանց վերաիմաստավորման մեջ։
Թիմը՝ Լիլիթ Մաթևոսյան, Գյուլշատ Գուբայդուլինա, V-L-V-SH-M-D, Վլադիմիր Սելեզնյով և Կատյա Սելեզնյովա, Դենիս (Գաֆիաթուլլին) Վոլկով, Իրինա Դենկման
Համադրող՝ Իրինա Դենկման
Ձևավորող՝ Դենիս (Գաֆիաթուլլին) Վոլկով